News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանացի դեռահաս Քեյն Գեմբլը Աֆղանստանում եւ Իրանում ԱՄՆ հետախուզական գործողությունների մասին գաղտնի տեղեկատվության հասանելիություն է ստացել՝  ձեւանալով ԿՀՎ-ի նախկին ղեկավար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ` վկայակոչելով Telegraph-ին եւ դատական լսումներին:

Ավելի վաղ լրատվամիջոցները  հաղորդել էին, որ դպրոցականը խոստովանել է նախկին ԿՀՎ-ի ղեկավար Ջոն Բրենոնի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների համակարգիչները խափանելու փորձը:

Գեմբելի թիրախում են հայտնվել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Ավրիլ Հայնսը եւ գիտության եւ տեխնելոգինաների հարցերով խորհրդական Ջոն Հոլդրենը:

Նոր տվյալների համաձայն՝ Գեմբլը, ով այդ ժամանակ 15 տարեկան էր, մուտք է գործել Բրենոնի համակարգիչներ՝ օգտագործելով «սոցիալական ինժեներիայի» մեթոդները: Ինչպես հաղորդում է թերթը, դեռահասը ծաղրել է իր զոհերին, համացանցում տարածելով իրենց անձնական տեղեկությունները, նրանց ուղարկել է հաղորդագրություններ, զանգահարել, պոռնոգրաֆիա ներբեռնել իրենց համակարգչում եւ հեռակա կարգով վերահսկել  իրենց պլանշետներն ու հեռուստացույցները:

Սկզբում Գեմբլը  ստացել է Բրենոնի համացանցի էջի մուտքի հասանելիությունը Verizon կապի օպերատորի կայքում՝ ձեւանալով ընկերության աշխատակից, գրում է թերթը: Այնուհետեւ նա որպես Բրենոն է ներկայացել: Սկզբում նա չի կարողացել մուտք գործել նախկին ԿՀՎ-ի ղեկավարի համակարգիչ, քանի որ չի կարողացել պատասխանել իր առաջին տնային կենդանու մականվան մասին ստուգողական  հարցին, սակայն հետո Գեմբլը համոզել է զանգերի մշակողներին փոխել ծածկագիրը եւ ստուգողական հարցը:

Հաքերի դատավճռի հրապարակման ամսաթիվն այս պահին հայտնի չէ, հաղորդում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ