News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան սիրիական Աֆրին քաղաքում ռազմական գործողություն է սկսել ԱՄՆ-ին ենթարկվող կազմավորումներին ժամանակակից ամերիկյան սպառազինությունների անվերահսկելի մատակարարումների պատճառով, կարծում են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ- ը:

«Սիրիայի այս հատվածում իրավիճակի ճգնաժամի զարգացման հիմնական գործոնները ԱՄՆ սադրիչ քայլերն էին, որոնք ուղղված էին հիմնականում քրդաբնակ բնակչությամբ շրջանների անջատմանը», - կարծում են գերատեսչությունում:

Մոսկվայում նշել են, որ Պենտագոնն, ըստ տվյալների, Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկամետ ուժերին հակահրթիռային զենիթային շարժական համակարգեր է մատակարարել: «Սիրիայում ամերիկյան կողմի նման անպատասխանատու գործողությունները հանգեցնում  են խաղաղ կարգավորման գործընթացի փլուզմանը», - եզրափակել են նախարարությունում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ