News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Շաբաթ Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է Սիրիայի Աֆրինում քրդերի զինված կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության սկիզբի մասին: Գլխավոր շտաբի տվյալներով՝ դրան մասնակցել է 72 ինքնաթիռ, 113 թիրախներից ոչնչացվել են 108-ը:

Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը նախքան Սիրիայի Աֆրինում գործողություն սկսելը հեռախոսազրույցներ է ունեցել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի եւ ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի հանձնաժողովի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի հետ:

Ավիահարվածները հասցվել են քրդերի կողմից վերահսկվող տարածքներում Թուրքիայի դաշնակիցների առաջխաղացման անհաջող փորձերից հետո:

Թուրքիան սիրիական Աֆրինում ցամաքային ուժեր կմտցնի

Սիրիական Աֆրինում թուրքական զինված ուժերի ցամաքային գործողությունը կարող է կիրակի սկսվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Մեր ավիացիան հարվածել է թիրախների մեծ մասին: Կախված հանգամանքներից՝ մեր ցամաքային զորքերը կկատարեն անհրաժեշտ աշխատանքը: Նրանք հանդես կգան Ազատ (ընդդիմադիր) սիրիական բանակի հետ միասին», - ասել է Յըլդըրըմը:

Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին եւ Աֆրինից դուրս է բերել զորքերը

ՌԴ ՊՆ-ն կարծում է, որ Պենտագոնի կողմից ժամանակակից զենքի, այդ թվում` ՇԶՀՀ մատակարարումը ամերիկամետ ուժերին հանգեցրել են Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում գործողության անցկացմանը:

 «Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ին ենթարկվող կազմավորումներին Պենտագոնի կողմից ժամանակակից ամերիկյան սպառազինությունների անվերահսկելի մատակարարումների պատճառով, այդ թվում ՇԶՀՀ-ի, նպաստել են տարածաշրջանում լարվածության արագ էսկալացիային եւ հանգեցրել են թուրրքական զորքերի կողմից հատուկ գործողության անցկացմանը: Սիրիայում ամերիկյան կողմի նման անպատասխանատու գործողությունները հանգեցնում  են խաղաղ կարգավորման գործընթացի փլուզմանը եւ խոչընդոտում են Ժնեւի ձեւաչափով միջսիրիական բանակցություններին, որոնց լիրաժեք մասնակիցը պետք է լինեն նաեւ քրդերը», — ընդգծել են ՌԴ ՊՆ-ում:

ՊՆ-ն նաեւ նշել է, որ «հնարավոր սադրանքների կանխման, Ռուսաստանի զինծառայողների  կյանքի եւ առողջության սպառնալիքի բացառման համար», Պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի եւ ռազմական ոստիկանության օպերատիվ խումբը Աֆրինից տեղափոխվել է Թել Աջարի շրջան:

Սենատոր Ֆրանց Կլինցեւիչը հայտարարել է, որ միջազգային համաձայնագրերը չեն նախատեսում իրենց երկրի ներգրավումը Աֆրինի հակամարտության մեջ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը Սիրիային դիվանագիտական աջակցություն կցուցաբերի, ՄԱԿ-ում կաջակցի գործողությունը դադարեցնելու Թուրքիային ներկայացվող պահանջին:

Քրդերը խոստացել են հակահարված տալ թուրքական բանակին. Թուրքիան ցանկանում է փրկել ԻՊ-ի մնացորդներին

Իր հերթին, «Ժողովրդավարական Սիրիայի ուժերը» (ԺՍՈՒ) քրդական կոալիցիայի հրամանատարությունը խոստացել է հակահարված տալ թուրքական բանակին:

ԺՍՈՒ հրամանատարությունը դատապարտել է «Աֆրինի սահմանային շրջանում Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմը» եւ խոստացել «ճնշել ագրեսորներին եւ պաշտպանել ահաբեկիչներից ազատագրված հողերը»:

 «Թուրքիայի ներխուժումը նպատակ է հետապնդում փրկել «Իսլամական պետություն» խմբավորման մնացորդներին, նշվում է փաստաթղթում:

ԺՍՈՒ-ի հրամանատարությունը հերքել է Անկարայի այն պնդումները, թե կոալիցիայի մեջ մտնող արաբա-քրդական ջոկատները իբր թե գնդակոծել են Թուրքիայի տարածքը, ինչը ծառայել է որպես «ագրեսիայի պատրվակ»:

Դամասկոսը Թուրքիային մեղադրել է Սիրիայի ինքնիշխանության ոտնձգության մեջ

Սիրիայի կառավարությունը խստորեն դատապարտում է Թուրքիայի հարձակումը Աֆրին քաղաքի վրա, որը Սիրիայի անբաժանելի մասն է, ասվում է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Սիրիայի Արաբական Հանրապետությունը խստորեն դատապարտում է Թուրքիայի ագրեսիան Աֆրին քաղաքի դեմ, որը հանդիսանում է Սիրիայի տարածքի անբաժանելի մասը», - մեջբերում է ՍԱՆԱ ազգային գործակալությունը:

ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայի ինքնիշխանության ոտնձգության հերթական քայլն են:

ԱՄՆ-ն Թուրքիային եւ սիրիացի քրդերին բռնությունից խուսափելու կոչ է արել

ԱՄՆ-ը ընդունում է Թուրքիայի մտավախությունները սիրիական սահմանի վրա ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն կոչ է անում ձեռնպահ մնալ բռնությունից եւ կենտրոնանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վրա: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, մայոր Էդրիան Ռենկայն-Գալլոուեյը:

 Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը հայտարարել էր, որ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա Սիրիայի Աֆրին շրջանում ռազմական գործողություն իրականացնելուց:

«Մենք կոչ ենք անում Թուրքիային այդպիսի բնույթի որեւէ քայլ չձեռնարկել», - ասել էր նա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ