News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Զինված ուժերի տանկային ստորաբաժանումները Սիրիայի Աֆրին քաղաքի շրջանում աջակցում են Անկարայի հանդեպ չեզոք զինված ջոկատների հարձակմանը քրդերի դիրքերի վրա, հայտնում է NTV-ն:

Haberturk-ը հստակեցրել է, որ զրահատեխնիկան Սիրիայի տարածքում առաջ է շարժվել 3,5 կմ: «Անադոլու» գործակալությունը փոխանցում է, որ թուրք-սիրիական սահման են ուղարկվել նաեւ հատուկ նշանակության ջոկատներ եւ հաուբիցներ:

Հունվարի 20-ին Աֆրինի շրջանում Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարությամբ մեկնարկել է  քուրդ աշխարհազորայինների դեմ ռազմական գործողությունը, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում: Որպես ցամաքային ուժ գործարկվել են Սիրիայի ընդդիմության ջոկատները: Կիրառվում է նաեւ ռազմական ավիացիա, փոխանցում է Lenta-ն:

Թուրքիայի Գլխավոր շտաբից նշել են, որ գործողության նպատակներն են Թուրքիայի սահմանների պաշտպանությունը, տարածաշրջանում անվտանգության ապահովումը, քուրդ աշխարհազորաինների եւ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարը: Մոսկվայում մտահոգություն են հայտնել Անկարայի գործողությունների հետ կապված, նաեւ հաստատել են, որ ռուս զինվորականները գործողությունը սկսելուց առաջ Աֆրինից հեռացել են հանուն սեփական անվտանգության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ