Չիլի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցից հետո Պանգիպուլիա կոմունայում անհայտ անձինք շաբաթ օրը կաթոլիկ եկեղեցի են հրկիզել, հայտնում է AND ռադիոկայանը:
Ռադիոկայանի տեղեկություններով՝ կրակը շենքն ամբողջությամբ ոչնչացրել է: Տեղ հասած հրշեջները կարողացել են կանխել կրակի տարածումը կից գտնվող բնակելի կառույցներ:
Ոստիկանությունը քննություն է կատարում: Ականատեսների խոսքով՝ իրենք եկեղեցու շրջակայքում դիմակներով 2 մարդու են տեսել:
Հռոմի պապը Չիլի է այցելել հունվարի 15-ից 18-ը: Չիլիի տարածքում նրա գտնվելու ժամանակ երկրի տարբեր շրջաններում անհայտ անձինք հրկիզել են առնվազն 9 եկեղեցի: Ներկայումս պոնտիֆիկոսը Պերուում է: