News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

2017 թվականին ամբողջ աշխարհում վաստակված կապիտալը առավել հարուստ մարդկանց ձեքին է, փոխանցում է DW-ն: 

Աղքատության դեմ պայքարի Oxfam կազմակերպությունների միավորման հետազոտությունից հետեւում է, որ անցյալ տարի «նոր» աշխատած միջոցների 82 տոկոսը ամենաապահովված մարդկանց հաշվին է գրանցվել: Զեկույցը հրապարակվել է հունվարի 22-ին:

Համաշխարհային բնակչության առավել աղքատ հատվածը կազմող 3,7 մլրդ մարդ գլոբալ աճած շահույթից ընդհանրապես ոչինչ չի ստացել: Ըստ որում՝ 2016-ից 2017 թվականը միլիարդատերերի թիվն աննախադեպ աճել է: Oxfam-ի տվյալներով՝ միջինը յուրաքանչյուր 2 օրը մեկ նոր միլիարդատեր է հայտնվել: Աշխարհում միլիարդատեր համարվող ընդամենը 2043 մարդ կա: Միլիադատերերի բումը ոչ թե բարգավաճող տնտեսության մասին է վկայում, այլ տնտեսական կարգի կործանման»,- հայտարարել է Oxfam-ի տնօրեն Վիննի Բյանիման:

Գերմանիայում Oxfam ընկերության ղեկավար Յորգ Կալինսկին քննադատել է ներկայիս վիճակը: «Հարուստ փոքրամասնությունը զանգավածաբար ազդում է քաղաքական որոշումների վրա եւ անպատասխանատու կերպով կրճատում է ծախսերը, հատկապես աշխատավարձերը եւ հարկերը, որպեսզի մեծացնի բաժնետերերի եկամուտները»,- ասել է Կալինսկին:

Oxfam-ը պահանջել է դադարեցնել կոնցեռների եւ ամենահարուստ մարդկանց համար հարկերից խուսափելու պրակտիկան, մտցնել տղամարդկանց եւ կանանց ավելի արդարացի եկամուտներ, ինչպես նաեւ կոչ է արել զբաղվել կրթության եւ «բոլորի համար» առողջության մեջ ներդրումներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ