News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը հայտարարում է, որ սույն թվականի հունվարի 25-ից, նվազեցնում է ոսկու գրավով ապահովված բոլոր վարկերի մի շարք սակագներ եւ տոկոսադրույքներ: Համաձայն նոր պայմանների, ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը կսկսի 8.5%-ից, գյուղատնտեսական նշանակության ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկինը` 5%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 4.5%-ից:

Վարկերը կտրամադրվեն մինչեւ 5 տարի մարման ժամկետով, ոսկու գնահատված արժեքի մինչեւ 600%-ի չափով` կախված հաճախորդի վարկային պատմությունից:

Հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում ընտրել վարկի մարման իրենց հարմար եղանակ:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր ոսկու գրավով ապահովված վարկ հնարավոր է ստանալ Արդշինբանկի 60 մասնաճյուղերում՝ 17-ը Երեւանում գտնվող, 42-ը՝ մարզերում եւ 3 ուղ՝ ԼՂՀ-ում:

Ոսկու գրավադրմամբ վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ www.ardshinbank.am կամ զանգահարելով Բանկի տեղեկատվական կենտրոն` 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ամենաշատ