News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում մահացած հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան, հաղորդում է «Արեւելք»-ը:

Հացպանյանի ընտանիքը զբաղվում է հանգուցյալի դին Հայաստան տեղափոխելու հարցով: Թաղման օրվա ու վայրի մասին դեռ տվյալներ չկան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 55 տարեկանում մահացել է Սարգիս Հացպանյանը:  Նա վերջին ամիսներին տեղափոխվել էր Լիոն՝ բուժման նպատակով: Հացպանյանը հիվանդ էր եւ կյանքի ու մահվան կռիվ էր մղում։

Սարգիս Հացպանյանը ծնվել է Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետեւանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվել է Հայաստանում։

Նշենք, որ Սարգիս Հացպանյանը 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած փետրվարյան իրադարձություններից հետո կալանավորվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ