News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 22-ին, ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց գործով տուժող Էմմա Աբրահամյանի նախաքննական ցուցմունքները հրապարակելու մասին: Նա նաեւ միջնորդեց ապահովել Էմմա Աբրահամյանի ներկայությունը նախաքննական ցուցմունքները հրապարակելու ժամանակ` հարկ եղած դեպքում նրան հարցեր ուղղելու համար:

Պաշտպանական կողմի մյուս պաշտպանները միացան նրա ներկայացրած միջնորդությանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությանը առարկեց` նշելով, որ տուժող Էմմա Աբրահամյանը առողջական խնդիրներ ունի եւ չի կարող ներկայանալ դատարան. «Պաշտպան Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված միջնորդության ժամանակ էական հակասություններ չնշվեցին` նախադասությունը մի տեղ մի ձեւ շարադրելը եւ մյուս տեղում այլ  ձեւ շարադրելը չի նշանակում հակասություն»:

Տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանն էլ Միհրան Պողոսյանին «հորդորեց» միջնորդությունն ավելի գրագետ ձեւով ներկայացնել:

«Դատարանից  խնդրում եմ, որպեսզի Միհրան Պողոսյանին հորդորի իր այդ միջնորդությունների տրցակը գրագետ ձեւով ներկայացնի դատարանին: Թող ներկայացնի գրագետ, հայերեն, տրամաբանված հակասությունների շարան, այս միջնորդությունները եթե հիմա մենք նայենք` 10 օր ժամանակ պետք կգա հասկանալու համար: 6 փաստաբան միջնորդություն են ներկայացնում անգրագետ ձեւով, սա ինչ է»,-ասաց նա:

Դատարանը Փառանձեմ Մեյթիխանյանին հորդորեց չվիրավորել պաշտպանական կողմին` զգուշացնելով դատական սանկցիայի մասին:

Մեղադրողը ժամանակ խնդրեց միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումն հայտնելու համար, դատարանը նրան մեկ ժամ ժամանակ տվեց:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ