News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թագուհի Եղիսաբեթ II-ի թոռնուհին՝ արքայադուստր Եվգենյան նշանվել է իր երկար տարիների ընկերոջ հետ, նրանց հարսանիքը տեղի կունենա գալիք աշնանը: Այս մասին նշված է Բուքինգեմյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը

«Յորքի դուքսն ու դքսուհին ուրախ են հայտնել արքայադուստր Եվգենյայի եւ Ջեք Բրուքսբենքի նշանադրության մասին: Նրանք նշանվել են այս ամիս ավելի վաղ Նիկարագուայում: Հարսանիքը տեղի կունենա 2018 թվականի աշնանը Վիձորի Սուրբ Գեորգիի եկեղեցում»,- նշված է հայտարարության մեջ:

27-ամյա արքայադուստր Եվգենյան թագուհու միջնեկ որդու՝ Յորքի դուքս արքայազն Էնդրյուի եւ նրա նախկին կնոջ՝ Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնի դուստրն է: Ջեք Բրուքսբենքի հետ, որը ներկայումս Լոնդոնի Մեյֆեր շրջանում հեղինավոր Mahiki գիշերային ակումբի կառավարիչն է, Եվգենյան 7 տարի առաջ է ծանոթացել Շվեյցարիայի լեռնադահուկային Վերբիե հանգստավայրում:

Եբգենյայի եւ Ջեքի պսակադրությունը Սուրբ Գեւորգի եկեղեցում կլինի երկրորդը: Այնտեղ է մայիսի 19-ին տեղի ունենալու նաեւ արքայազն Հարրիի եւ ամերիկացի դերասանուհի ու ֆոտոմոդել Մեգան Մարքլի պսակադրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ