News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Իրանում հայ համայնքի միասնությունը չի կարող հիացմունք չառաջացնել: Այսօր Հայաստանի Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված սփյուռքի խնդիրների քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ վերջերս է եղել այդ երկրում, եւ նրան բախտ է վիճակվել անձամբ համոզվել դրանում:

«Այնտեղ կայացած բոլոր հանդիպումների ժամանակ ընդգծվել է ՀՀ սփյուռքի նախարարության կարեւոր դերակատարությունը: Սակայն, ցավոք, կան համայնքներ, որոնք խնդիրներ ունեն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:


Այդպես, նրա խոսքով, կան համայնքներ, որտեղ աշխատանք է հարկավոր տանել օրհասական խնդիրների լուծման համար՝ հավելելով, որ աշխարհի 138 երկրում մոտ 30 հազար հայ համայնք կա, որոնցից շատերը միմյանց հետ չեն համագործակցում:
Սակայն, չնայած դրան, իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն ընդհանուր առմամբ գոհ է նախարարի աշխատանքից եւ նախարարության գործունեությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news