Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ողղված Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ու մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ համագործակցության հաստատմանը: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին ասաց Սերժ Սարգսյանը՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումն ամփոփելով ԶԼՄ-ների առջեւ հայտարարությունով, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Փարիզից։

«Հանդիպման ժամանակ խոսել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը թերեւս մեր տարածաշրջանի զգայուն թեմաներից է: Մենք բարձր գնահատեցինք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի մոտեցումներն ու երկարամյա ջանքերը ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը եւ մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ համագործակցության հաստատմանը: Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները»,- ասաց Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը մեկ անգամ հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության համար, ինքնորոշման համար եւ այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հունվարի 22-ից աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում:

Հայաստանը երկար ճանապարհ է անցել՝ կառուցելով կայուն ժողովրդավարական երկիր արեւմուտքի եւ արեւելքի միջեւ. Մակրոն (ֆոտո)