News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուլ Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Հայաստանի նախագահի հետ հանդիպումն ամփոփելով ԶԼՄ-ների առջեւ հայտարարությունով, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Փարիզից:

Երկու երկրների նախագահների հանդիպումը Մակրոնը գնահատեց որպես հետաքրքիր հանդիպում՝ նշելով, որ Ֆրանսիան մշտապես կլինի Հայաստանի կողքին:

«Հայաստանը երկար ճանապարհ է անցել՝ կառուցելով կայուն ժողովրդավարական երկիր արեւմուտքի եւ արեւելքի միջեւ: Այս բարդ տարածաշրջանում Ֆրանսիան ձեր կողքին կլինի եւ կօժանդակի, որ առաջ գնաք»,- ասաց Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահի խոսքով, 2018թվականը շատ կարեւոր է Հայաստանի համար: Մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին Ֆրանսիայից կմասնակցի արտաքին գործերի նախարարը, իսկ արդեն հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին կմասնակցի Էմանուլ Մակրոնը պետական այցի շրջանակում:

«Մեր հանդիպման ժամանակ որոշեցինք լայնացնել ֆրանսերենի դերը կրթության մեջ, ընդլայնել Ֆրանսիական համալսարանը, ստեղծել մշակութային կենտրոն»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով հունվարի 22-ից գտնվում է Ֆրանսիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ