News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը օֆշորային սեւ ցուցակից հանել է ութ երկրների եւ տարածքների, որոնք միջոցներ չեն ձեռնարկում ֆինանսական թափանցիկության ապահովման եւ հարկային հանցագործությունների դեմ պայքարելու համար, հաղորդում է Kommersant.ru- ն:

 «Բարբադոսը, Գրենադան, Կորեայի Հանրապետությունը, Մակաոն, Մոնղոլիան, Պանաման, Թունիսը եւ ԱՄԷ-ն տեղափոխվել են երկրների եւ տարածքների առանձին կատեգորիա, որտեղ խիստ վերահոսկողություն է անցկացվելու», - ասվում է ԵՄ խորհրդի կայքում:

Ցուցակում դեռեւս մնում են 9 երկրներ եւ տարածքներ, որոնք հրաժարվում են իրենց ֆինանսական եւ հարկային պրակտիկան փոխելուց: Նրանց թվում են Բահրեյնը, Գուամը, Մարշալյան կղզիները, Նամիբիան, Սենթ Լյուսիան, Ամերիկյան Սամոան, Սամոան, Պալաուն, Տրինիդադ եւ Տոբագոն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ԵՄ ֆինանսների նախարարների կողմից հաստատվել էր 17 օֆշորներից բաղկացած ցանկը: Բացի սեւ ցուցակից, ձեւավորվել է 47 տարածքներից բաղկացած գորշ ցուցակ, որոնք մինչ օրս չեն համապատասխանում ԵՄ չափանիշներին, սակայն խոստանում են ուղղվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ