News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը իրենց հարսանիքին չեն հրավիրի ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, քանի որ դա կարող է դիվանագիտական սկանդալ առաջացնել: Իրավիճակը պատճառաբանվում է այն հանգամանքով, որ զույգը մտադիր չէ հանդիսությանը հրավիրել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին, փոխանցում է Life-ը:  

Ինչպես հայտնել են արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի ներկայացուցիչները, նախագահ Թրամփին չեն հրավիրելու, քանի որ միջոցառումը պետական բնույթ չունի: Զույգը մտադիր է հարսանիքը կատարել միայն «ընկերների եւ ընտանիքի» համար:

Արքայազն Հարրին եւ Բարաք Օբաման ընկերական լավ հարաբերություններ ունեն: Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահը արքայազնին հարցազրույց էր տվել BBC ռադիո 4-ով: Այդ ժամանակ Օբաման ասել էր, որ Սպիտակ տանը կարոտում է: 2017 թվականի հոկտեմբերին արքայազնը եւ նախկին նախագահը Տորոնտոյում հանդիպել են  «Անհնազանդների խաղերում»:

Ոչ պաշտոնական վարկածով՝ արքայազն Հարրին եւ նրա ապագա կողակիցը Դոնալդ Թրամփին չեն սիրում: Ավելի վաղ Մեգան Մարքլը ԱՄՆ նախագահն «կնատյաց» եւ «երկպառակություն սերմանող» մարդ էր անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ