News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մենք կասկած չունենք, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացների անդամակցելով կարելի է վստահորեն առաջ շարժվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ-ում հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով փաստին, որ Հայաստանին հաջողվել է եւ լինել ԵՏՄ անդամ, եւ համագործակցության համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ:

Սերժ Սարգսյանի խոսքով, 2009-2010 թվականներից Հայաստանը բանակցում է ԵՄ-ի հետ՝ նոր համաձայնագրի ստորագրման ուղղությամբ եւ այդ ժամանակաշրջանը համընկավ ԵՏՄ-ի հետ մեր բանակցությունների հետ:

«Եվ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի պատասխանատուները շատ հստակ գիտեին, որ երկու երկու ինտեգրացիոն միավորումների հետ էլ ընթանում են բանակցություններ: Սկզբնական փուլում եւ մեկը, եւ մյուսը ողջունում էին մեր մոտեցումը: Բայց եկավ մի ժամանակ, երբ ԵՄ-ի մեր գործընկերները համարեցին, որ անհնար է համատեղել այդ երկու ինտեգրացիոն միավորումներում մասնակցությունը: Մենք ստիպված եղանք որոշում կայացնելու անդամակցել ԵՏՄ-ին, որովհետեւ Հայաստանի տնտեսությունը հազարավոր թելերով կապված է ԵՏՄ-ի տնտեսություններին: Մենք ունենինք բազմաթարյա հարաբերությունների պատմություն, բարեկամություն եւ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ 80 տոկոսը, կողմնակից էր ԵՏՄ-ի անդամակցությանը»,-ընդգծեց ՀՀ նախագահը:

«Բայց պետք է ասեմ, որ ի պատիվ եվրոպական պաշտոնյաների, ժամանակը զգալի փոփոխություններ մտցրեց մտածելակերպում եւ արդեն Ռիգայի գագաթաժողովում որոշում կայացվեց տարբերակված մոտեցման: Որոշում կայացվեց, որ իրոք, հնարավոր է, համատեղել տարբեր ինտեգրացիոն կառույցներում մասնակցությունը:

Մենք սկսեցինք ինտենսիվ բանակցություններ եւ եկանք ճիշտ հանգրվանի, նոյեմբերի 24-ին համաձայնագիր ստորագրեցինք նաեւ ԵՄ-ի հետ»,-ընդգծեց ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այս երկու գործընթացները համատեղելու նախապայմանը շատ պարզ մի բան է՝ պետք է անկեղծ լինել գործընկերների հետ եւ չթաքցնել բանակցությունների ընթացքն ու պարտավորությունները:

«Եթե մի ինտեգրացիոն գործընթացներում ձեր պարտավորությունները չեն հակասում մեկ այլ փաստաթղթով ստանձնած պարտավորությունենրին, ապա ինչու չի կարելի համագործակցել: Մենք այդ փորձն ունենք նաեւ ՀԱՊԿ լիիրավ անդամ լինելով համագործակցելով նաեւ ՆԱՏՕ-ի հետ: Կարծում եմ, որ ապագայում սերտ համագործակցություն է լինելու ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Ապագան այդ համագործակցությանն է: Այն խնդիրները, որ կան այսօր ու լինելու են վաղը, զարգացմանը չեն նպաստում, դրանք ռեսուրսներ են խլում, այդ ռեսուրսները  կարելի է օգտագործել մարդկանց խնդիրների լուծմանը»,-ասաց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ