Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար է ընտրվել Դունյա Միյատովիչը Բոսնիա եւ Հերցեգովինայից: Որոշումը կայացվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:
Միյատովիչի օգտին քվեարկել է հարաբերական մեծամասնությունը՝ 107 պատվիրակ։ Նրա մրցակիցներից Ֆրանսիայի ներկայացուցիչ Պիեռ Իվ Լե Բորնը ստացել է 103 ձայն, իսկ Սլովենիայից Գորան Կլեմենսիչը՝ 19 քվե։
ԵԽԽՎ հանձնակատարն ընտրվում է վեց տարի ժամկետով: Միյատովիչը, որը նախկինում զբաղեցնում էր Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ նախկին ներկայացուցչի պաշտոնը, նոր պաշտոնը կստանձնի այս տարվա ապրիլի 1-ից:
Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Նիլս Մուժիեքսը, որը շնորհավորել է Միյատովիչին Twitter-ի իր էջում։