Այսուհետ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարան այլեւս գոյություն չունի, այն կոչվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նսատավայր։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, դատարանում հայտարարեց դատավոր Արտուշ Գաբրելյանը։
Նա նշեց, որ այսուհետ լինելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ 1 դատարանի նախագահ եւ բոլոր դատավորները գործելու են այդ դատարանի իրավասության ներքո։
Նշենք, որ Կառավարության կողմից նախաձեռնած եւ Ազգային ժողովում մինչեւ տարեվերջ հաստատված դատական համակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունն այսօրվանից մտնում է ուժի մեջ, ինչը ենթադրում է, որ Երեւանի համայնքային դատարանները շարունակելու են գործել որպես մեկ ընդհանուր՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։ Այս փոփոխությունը կատարելու դրդապատճառը տարբեր վարչական շրջաններում ընդհանուր իրավասության դատարանների դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածությունն է:




























