Apple կորպորացիայի հիմնադիրներից մեկը՝ Սթիվ Վոզնյակը վաճառել է իր բոլոր բիթքոինները: Այս մասին նա հայտարարել է Ստոկհոլմում գործարար համաժողովի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Business Insider-ին:
Վոզնյակն անցյալ տարվա ամռանը «փորձի համար» ձեռք էր բերել կրիպտոարժույթը, երբ դրա արժեքը մոտ 700 դոլար էր: Գործարարը չի սակայն նշել, թե քանի բիթքոին է գնել:
Սակայն հետագայում կրիպտոարժույթի գինը կտրուկ աճել է, եւ երբ այն գրեթե հասնում էր 20 հազար դոլարի նշագծին, Վոզնյակը որոշեց վաճառել բոլոր բիթքոինները: «Ես չեմ ուզում լինել այն մարդկանցից մեկը, ով անընդհատ վերահսկում է դրանք եւ մտահոգվում է գնի մասին», - բացատրել է համահիմնադիրը:
«Ինձ համար անհանգստանալու պատճառների բացակայությոքւնը երջանիկ կյանքի նախապայման է, դրա համար ես վաճառեցի եւ ազատվեցի դրանցից», — պատմել է Վոզնյակը: