News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի կառավարությունը երկրի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման նոր ռազմավարություն է մշակել սպառազինության արտահանման ծավալները կտրուկ մեծացնելու նպատակով: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը՝ նշելով, որ 10 տարի հետո Ավստրալիան պետք է մտնի  զենքի համաշխարհային 10 գլխավոր արտահանողների թվի մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նոր ռազմավարության կենտրոնական տարրը 3,8 մլրդ դոլար (մոտ 3 մլրդ դոլար ընթացիկ փոխարժեքով) ընդհանուր գումարով հատուկ արտահանման ֆոնդի հիմնադրումն է, որի միջոցները պետք է օգտագործվեն ընկերությունների արտոնյալ վարկավորման համար, որոնք ծրագրում են մեծացնել այլ երկրներ սպառազինության մատակարարումները:

Ներկայումս Ավստրալիան արտասահման սպառազինության խոշորագույն մատակարարների ցուցակում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը: Վերջին տարիներին այսպիսի արտադրանքի արտահանման ծավալները ամեն տարի կազմել են 1,5 մլրդ դոլարից մինչեւ 2,5 մլրդ դոլար: «Հաշվի առնելով մեր պաշտպանական բյուջեի չափորոշիչները՝ մենք պետք է ավելի բարձր լինենք»,- լրագրողների հետ զրույցում շեշտել է երկրի վարչապետը: «Մեր նպատակն է առաջին տասնյակի մեջ մտնելը»,- հստակեցրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ