News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մշտադիտարկման հնարավորությունների ընդլայնումը կարող է նպաստել լարվածության թուլացմանը: Այս մասին հունվարի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ամփոփելով ԱԳՆ 2017 թվականի աշխատանքի արդյունքները (ֆոտոռեպորտաժ):

Նախարարը հիշեցրեց, որ համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Վիեննայում, սակայն հանդիպումից հետո Ադրբեջանը հաժարվել է այն կատարել: Կրակովում հարցը վերստին քննարկվել է եւ համաձայնություն է ձեռք բերվել մեկ քայլ առաջ կատարել՝ Կասպրշիկի թիմը 7 մարդով ավելացնելով: Կրակովից հետո Բաքուն դարձյալ լռում է, որոշման մասին խոսում են Հայաստանը եւ համանախագահները: «Միջնորդները փետրվարին կայցելեն տարածաշրջան, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն: Հույս ունենք, որ համաձայնությունը կիրականացվի, եւ Ադրբեջանը հետքայլ չի կատարի»,- նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմներին, ապա դրանց մասին խոսվում է վերջին 8 տարիներին, սակայն Ադրբեջանը դարձյալ հրաժարվում է: Չնայած միջնորդները նվազագույնը 2 անգամ ասել են, որ Հայաստանը համաձայն է, եւ խոսքը Ադրբեջանինն է: «Հարցն օրակարգում է: Սա լարվածության թուլացման կարեւոր գործիք է»,- շեշտեց Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ