News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հունվարի 28-ին Արա լեռը բարձրանալիս տուժած 38-ամյա Էդգար Նավասարդյանը ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը, հիվանդը տարբեր ծանր վնասվածքներ է ստացել՝ կոնքի սալջարդ եւ ստորին վերջույթների (ազդոսկրերի) բազմաթիվ կոտրվածքներ: Նրան վիահատել են եւ կմախքային ձգում տեղադրել, սակայն Էդգարին օրթոպեդիկ կոնստրուկցիաների կիրառմամբ եւս մեկ բարդ վիրահատություն է սպասվում:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի պրոֆեսիոնալ գիդերի միության փոխնախագահ Յաշա Սոլոմոնյանը, երկրորդ տուժածը՝ 22-ամյա Հրաչյա Հարությունյանը, նույնպես տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն այսօր դուրս է գրվել, եւ այժմ որոշվում է, թե որ բժշկական կենտրոնում է նա ստանալու հետագա բուժօգնությունը: Կոտրվել է Հրաչյայի ուսը:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Արա լեռը բարձրանալիս 18 հոգանոց խումբը ձնաբքի մեջ էր ընկել: Արշավախմբի անդամներից մեկը՝ Նաիրուհի Սիմոնյանը, մահացել է, 22-ամյա Հրաչյա Հարությունյանն ու 38-ամյա Էդգար Նավասարդյանը մի շարք վնասվածքներ են ստացել:

Ձնաբքի հետեւանքով մահացած կինը զբոսավար Նաիրուհի Սիմոնյանն է. ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ