Հայաստանում 2017թ. դեկտեմբերի 31-ից մինչեւ 2018թ. հունվարի 7-ն արձանագրվել է 90 ՃՏՊ։
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հարցմանը պատասխանել են, որ ՃՏՊ-ների հետեւանքով զոհվել է 12, վնասվածքներ ստացել 149 մարդ։ Վթարի ենթարկված վարորդներից 18-ը եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Նշված ժամանակահատվածում 72 արձանագրություն է կազմվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու վերաբերյալ, 88 Մեքենա տեղափոխվել է տուգանային հրապարակ։
Վիճակագրական տվյալները ցուցադրում են ՃՏՊ-ների եւ տուժածների թվի աճ։ Ոստիկանության տվյալներով, 2015թ. հունվարի 1-5-ը գրանցվել էր 51 ՃՏՊ, զոհվել էր 4 մարդ, 76-ը՝ վիրավորվել։