News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն ավարտել է հունվարի 19-ին Երեւանի Սասնա Ծռերի փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող «Քար Գազ Սերվիս» ՍՊԸ-ի տարածքում թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի պայթյունի վերաբերյալ իրականացվող քննությունը։ Այդ մասին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից՝ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան։

Նշվում է, որ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ստեղծված Տեխնիկական քննություն իրականացնող հանձնաժողովն ավարտել է պայթյունի վերաբերյալ իրականացվող քննությունը՝ պարզելով «Քար գազ սերվիս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող ԱԳԼՃԿ-ում տեղի ունեցած պայթյունի պատճառներն ու հանգամանքները:

«Դժբախտ դեպքի պատճառ է համարվում թիվ 58 տրանսպորտային գիծ սպասարկող «ՈՒՂԵՎՈՐ ՏԱՐ» ՍՊԸ-ին պատկանող Գազել մակնիշի մարդատար երթուղային ավտոմեքենայի վրա տեղադրված բալոնի պայթյունը:

Տեխնիկական քննության նպատակով ԱԳԼՃԿ-ում կատարվել է կայանի տեխնիկական փաստաթղթերի եւ դեպքին վերաբերող այլ տվյալների ուսումնասիրություն: 

Ըստ «ՈՒՂԵՎՈՐ ՏԱՐ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տրամադրված տվյալների՝ երեք գազաբալոնների շահագործումը ուժի մեջ էր մինչեւ 29.12.2017 թ., իսկ չորրորդ գազաբալոնը, որը չի ունեցել որեւիցե փաստաթուղթ, մեքենայի վրա տեղադրվել է իրենց աշխատողների կողմից 8 ամիս առաջ:

Տեխնիկական քննության ընթացքում պարզվել են պայթյունի հետեւյալ պատճառները.

-պայթած գազաբալոնի զննումներից պարզ դարձավ, որ տվյալ բալոնը չի համապատասխանում սեղմված բնական մեթան գազով լցավորվող բալոնների տեխնիկական չափանիշներին, այսինքն տվյալ բալոնը չպետք է լցավորվեր:

-հաշվի առնելով այն հանգամանքը, որ լցարկումն ավարտված է եղել, ինչպես նաեւ լցասյունակներին տրվող գազի ճնշումը կարգավորվել է «ՋԻ ՋԻ ՍՈԼՅՈՒՇԻՆԵՍ» գործարանային արտադրության լցարկման ԲԱ 200 տիպի բաշխիչ աշտարակի միջոցով, ուստի համաձայն ՀՀ կառավարության 28. 08. 2008թ. թիվ 1101-Ն «Ավտոգազալցավորման ճնշակային կայանների /ԱԳԼՃԿ/ կառուցման եւ շահագործման նվազագույն պահանջների» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին որոշման 15–րդ գլխի 94-րդ կետերի պահանջների եւ շահագործա-տեխնոլոգիական նորմաների, լցարկվող գազի ճնշումը չպետք է գերազանցի 200 մթ-ից ավելի: Սակայն հնարավոր է, որ ԲԱ 200 տիպի գագի լցավորման բաշխիչ սյունակի աշխատանքի հնարավոր խափանման հետեւանքով գազաբալոնի մեջ լցվել է բ/ճ ճնշակային համակարգից դուրս եկող բարձր ճնշումը, որը կարող էր գերազանցել գազաբալոնը լիցքավորելու համար նորմայով նախատեսված 200 մթն ճնշումը:

Տեխնիկական քննության ընթացքում հանձնաժողովի կողմից վերցված գրավոր եւ բանավոր տեղեկատվություններից պարզվում է, որ գազալցավորման ընթացքում թույլ են տրվել լցավորման կարգի խախտումներ ինչպես գազալցավորողի, այնպես էլ՝ վարորդի կողմից:

Տեխնիկական քննություն իրականացնող հանձնաժողովի կողմից առաջարկվել է ԱԳԼՃԿ-ի նախագծերում կատարել փոփոխություն՝ նշելով նոր տեղադրված գազաբաշխիչ աշտարակները, կատարել սպասարկող անձնակազմի վերավորակավորում: ԱԳԼՃԿ–ի երկու լցասյունակների հետագա շահագործումը դադարեցվել է եւ կթույլատրվի ռեեստրում գրանցվելու, վերազինման փաստաթղթերի առկայության եւ օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության առկայության պայմաններում:

ՀՀ ԱԻՆ Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից իրականացվում է վարչական վարույթ՝ փորձագետի կողմից ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն կազմելու, ինչպես նաեւ արտադրական վտանգավոր օբյեկտի (ԱԳԼՃԿ-ի) ընդլայնման, վերակառուցման եւ վերազինման փաստաթղթերի բացակայության համար»,- NEWS.am-ին հայտնել են ԱԻ նախարարությունից: 

Հիշեցնենք, որ Սասնա Ծռերի փողոցում գտնվող «Քար Գազ Սերվիս» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Դ.) ավտոմեքենայի գազաբալոնը: Պայթյունի հետեւանքով տուժածը գազալցակայանի աշխատակիցն է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևան-Սոչի չվերթի կործանումից 18 տարի է անցել
113 մահացածների թվում են Հայաստանի 85, Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայից մի կին և Վրաստանից մի տղամարդ...
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Կարեն Մ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն...
Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Ոստիկանության փոխհանձնակատար Ֆայազ Ահմեդը Geo News-ին հայտնել է, որ առնվազն հինգ վիրավոր ուղեւորների վիճակը ծանր է...
Ամենաշատ