News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ի կողմից երկրի նախագահ առաջադրվելու առաջարկություն ստացած Արմեն Սարգսյանը կարեւորել է Հայաստանի կրթական եւ գիտական ոլորտների զարգացումը: Այս մասին հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ,  ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Նա նշեց, որ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը քանի որ նյութական մեծ ռեսուրսներ չունի՝ անհրաժեշտ է, որպեսզի երկրի իշխանությունները քայլեր ձեռնարկեն գիտության, կրթության զարգացման ուղղությամբ:

«Արմեն Սարգսյանի հետ քննարկել ենք արտագաղթի խնդիրը, երկրի զարգացման հարցը, Արմեն Սարգսյանը շատ կարեւորեց երկրի արտաքին քաղաքականության այն մոդելը, որով ԵՏՄ եւ ԵՄ-ի հետ պայմանագրեր ենք կնքել, դա հնարավորություն է տալիս լայնացնել տնտեսական շուկան: Նա ասում է, ես տեսնում եմ հետեւյալը, քանի որ մենք նյութական մեծ ռեսուրսներ չունենք, պետք է գիտության, կրթության վրա երկրի իշխանությունները մեծ ուշադրություն դարձնեն»,-ասաց նա:

Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ գիտնականներին բացի նյութականից անհրաժեշտ է վերաբերմունք, որն այսօր պակասում է. «Նախկինում երիտասարդը, որը գիտության ոլորտում պետք է ճանապարհ ընտրեր, գիտեր, որ կապահովվի հեռանկարը, անխակությունը: Այժմ, ցավոք սրտի, նման համոզմունք երիտասարդների մոտ չկա: Դա է պատճառը, որ այսօր բնական, ճշգրիտ գիտությունների գծով մեր բուհական համակարգի ուսանողները քչացել են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ