News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ է ներկայացրել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողով, որով առաջարկում է թույլ տալ, որ օատրերկրյա պետությունում սովորող դպրոցականներին, որոնք 18 տարին լրացել է, ավարտել ուսումը նոր զորակոչվել բանակ:

«Այստեղ կա որոշակի բացթողում, օրենքում վկայակոչված չէ այն հանգամանքը, թե ինչպես վարվել արտերկրում սովորող երեխաների հետ: Պետք է նրանց եւս թույլ տալ ավարտել ուսումը: Խոսքը վերաբերում է այն երեխաներին, որոնք չընդհատված ուսում են ստացել: Խոսքը չի վերաբերում նույն դասարանում մնացածներին, մենք չենք խրախուսում ծույլիկներին»,-ասաց Միհրան Պողոսյանը:

Ավելի ուշ ԱԺ-ում լրագրողները Միհրան Պողոսյանից հետաքրքրվեցին՝ օրենքում նման լրացում կատարելու նպատակն արդյոք այն է, որ Պողոսյանի որդին սովորում կամ սովորելու է օտարերկրյա դպրոցում: «Աղջիկս սովորում է ամերիկյան համալսարանում, իսկ 2 տղաներս սովորում են դպրոցում: Կարողա եւ գնան օտարերկրյա դպրոց»,-ասաց նա:

Պատգամավորը չհերքեց, որ անձնական շահագրգռվածություն ունի՝ նշելով. «Ես նաեւ ձեր երեխաների համար եմ ներկայացնում: Մենք պետք է հասկականք մի բան, որ պետք չի մասնավորեցնել դեպքերը: Խնդիրն այն է, որ 18 տարին լրացած տղաների մի զանգված, որոնք սովորում են օտար ափերում, ՀՀ քաղաքացի են, բայց չավարտելով դպրոցը, խնդիր են ունենում բանակ գնալու հետ կապված: Հայաստանում սովորող երեխաները չունեն այդ խնդիրը, որովհետեւ նրանց տարկետում է տրվում: Անձնական շահագրգռվածություն կա, որովհետեւ 57 դիմում եմ ստացել միայն Մասիվից: Ես ամեն ինչ անում եմ անձնական շահագրգռվածությամբ եւ այդ շահագրգռվածությունը մեր քաղաքացիների շահագրգռվվածությունն է»:

Տպել
Ամենաշատ