News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանում կստեղծվի Պաշտպանության նախարարության «Զինված ուժերի մեդիա» («Զինուժ Մեդիա») պետական հաստատությունը: Համապատասխան որոշումը հաստատվեց  փետրվարի 1-ին կառավարության նիստում: Որոշման նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Որոշման համաձայն՝ «Զինված ուժերի ստուդիա» պետական հաստատությունը «Զինուժ» ստուդիա), Սպաների տունը եւ «Հայ զինվոր» պաշտոնական թերթը կմիավորվեն եւ կվերափոխվեն մեկ պետական կառույցի` «Զինված ուժերի մեդիա»-ի:

Սարգսյանի խոսքով՝ այդ ռեսուրսների համախմբումը կբարձրացնի գործողությունների արդյունավետությունը, որոնք ուղղված կլինեն բանակի եւ հասարակության միջեւ կապերի ամրապնդմանը, երիտասարդությանը հայրենասիրության ոգով դաստիարակմանը, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, տեղեկատվական ոլորտի հետ համագործակցության զարգացմանը, հնարավոր հակառակորդի տեղեկատվական քարոզչության գնահատմանը, սոցիալական ցանցերում տեղեկատվական ճնշմանը հակազդմանը եւ Զինված ուժերի դրական իմիջի ձեւավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ