News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ փետրվարի 1-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Խանջյան փողոցի վրա գտնվող «Թեքեյան» մշակութային կենտրոնի մոտից Երեւանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխել մի քաղաքացու։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պարզվել է, որ այդ քաղաքացին Երեւանի բնակիչ՝ 43-ամյա Գ. Հ.-ն է, ով ուժային կառույցներից մեկի աշխատակից է, կոչումով փոխգնդապետ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս թոքի հատվածում ստացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարված: Դանակահարությունը տեղի է ունեցել «Թեքեյան» կենտրոնի 1-ին հարկում։

Ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը, ով Աբովյան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վարդան Գ.-ն է։ Նրան հայտնաբերել եւ բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Կասկածյալը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ