News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «Թվային տեխնոլոգիաների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում է կարգավորել թվային արժույթի մայնինգի ոլորտը։ Նախագծով առաջարկվող կարգավորումները առավելագույնս լիբերալ են, մանավորապես, պատգամավորի կողմից առաջարկվել է սահմանել, որ․

1. Հայաստանի Հանրապետությունում մայնինգով կարող է զբաղվել 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական, ինչպես նաեւ իրավաբանական անձ։

2. Մայնինգով զբաղվելու համար որեւէ նախնական կամ այլ թույլտվություն, ինչպես նաեւ լիցենզիա չի պահանջվում։

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ դրա ուժի մեջ մտնելու պահից մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը մայնինգով զբաղվելը որեւէ տեսակի հարկով հարկման ենթակա չէ։

4. Մայնինգով զբաղվող անձանց համար Հայաստանի Հանրապետւթյան օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ՝ պայմանով, որ մայնինգի շուկայում մայնինգով զբաղվող սուբյեկտների միջեւ հավասար տնտեսական մրցակցությունը չխաթարվի։

Կրիպտոարժույթի մայնինգի վերաբերյալ օրենսդրության ընդունումը պայմանավորված է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներին համընթաց քայլելու անհրաժեշությամբ։ Նախագծով առաջարկվում է հրաժարվել ավելորդ բյուրոկրատիայից եւ մայնինգի համար լիցենզավորման պարտադիր պահանջ չսահմանել (ինչպես որ Գերմանիայում է դա արված՝ լիցենզիա չի պահանջվում, ընդ որում՝ այնտեղ թվային ակտիվներն օրինական են ու կարգավորվում են արտարժույթի իրավական ռեժիմով, իսկ ոլորտի այլ առաջատար երկրներում, օրինակ Էստոնիայում այս լիցենզիան պարզագույն եղանակով տրվող փաստաթուղթ է), քանի որ մայնինգով կարող է զբաղվել ցանկացած անձ՝ ունենալով որոշակի հզորությամբ HDD կամ սերվեր, ինտերնետ կապ, համապատասխան ծրագրային ապահովում եւ հմտություններ։ Ավելին, մայնինգը ենթադրում է գործողությունների ենթախումբ, որոնց միայն ճշգրիտ կատարման արդյունքում համապատասխան գործարքը կավարտվի ու կներառվի բլոկչեյնում։

Նախագիծն այս տեսքով ընդունման արդյունքում՝ բոլորը հավասարապես հնարավորություն կստանան զբաղվելու մայնինգով եւ դրա միջոցով վաստակելու գումար, կբարձրանա ինքնազբաղվածության մակարդակը, կներգրավվեն լրացուցիչ ներդրումներ (այդ թվում՝ օտարերկրյա) բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հատկապես ի հաշիվ նրա, որ մեր երկրում ոլորտը հնարավորինս լիբերալ օրեբսդրությամբ կկարգավորվի, ինչը նաեւ համահունչ կլինի բարձր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին, նշել են «Ելք»-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ