News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ազատամարտիկ, «Արժեքների հեղափոխության» գործով ազատազրկված Վարդան Վարդանյանի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը նորից կքննվի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը` նշելով, որ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մասնակի է բավարարել բողոքը:

«Գործը նորից ուղարկվել է առաջին ատյանի դատարան քննության եւ հուսով եմ կբավարարվի, քանի որ մեր ներկայացրած պահանջը հիմնավորված է»,- ասաց պաշտպանը:

Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ Վարդան Վարդանյանը մինչեւ հիմա երբեք չի դիմել ներման խնդրանքով եւ չի էլ պատրաստվում:

Հիշեցնենք որ 2013 թ-ի նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների» երթի մասնակից 14 քաղաքացիներից 12-ը դատապարտել էին 1,6 -7 տարվա ազատազրկման։ Նրանցից 4-ն արդեն ազատության մեջ են, որոնցից մեկը՝ Հայկ Հարությունյանը պայմանական վաղաժամկետ է ազատ արձակվել։ Այս գործով տուժողներ ճանաչված ոստիկանները ցուցմունք էին տվել, որ նրանց աչքերն էին մրմռացել:

Նշենք, որ Վարդան Վարդանյանը իր պատիժը կրել է 4 տարի 3 ամիս, նրան մնացել է 9 ամիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ