News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գիլյերմո դել Տորոն «Ջրի ձեւը» ֆիլմի համար արժանացել է Կինոռեժիսորների գիլդիայի մրցանակին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Los Angeles Times-ը: Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 4-ի գիշերը Բեւեռլի Հիլզում:

Դել Տորոն առաջին անգամ էր առաջադրվել Գիլդիայի մրցանակի համար: Նա կարողացել է շրջանցել այնպիսի ռեժիսորների, ինչպիսիք են Քրիստոֆեր Նոլանը (Dunkirk), Գրետա Գերվիգը (Lady Bird), Մարտին Մաքդոնահը եւ Ջորջ Փիլը (Off):

«Ջրի ձեւը» ֆանտաստիկ մելոդրամայում դեպքերը տեղի են ունենում 1963 թվականին: Գլխավոր հերոսուհին՝ համր մաքրուհին, սիրահարվում է խորհրդավոր մարդ-ամֆիբիային, որը պահվում է գիտական լաբորատորիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ