News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 13
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը G20 գագաթաժողովի անցկացման համար, որը տեղի է ունեցել 2017 թվականի ամռանը Համբուրգում, 72,2 մլն եվրո է ծախսել: Այս մասին են վկայում դաշնային գործակալությունների հաշվարկները, փոխանցում է DW-ն` վկայակոչելով dpa գործակալությունը:

Ըստ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված տվյալների՝ ոստիկանության, քրեական գործերով եւ կիբեր անվտանգության հարցերով դաշնային գերատեսչության մասնագետների, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկման համար ծախսերը 27.7 մլն եվրո են գնահատվել: Տպագրության գերատեսչությունը եւս 22.1 միլիոն եվրո է հատկացրել լրատվամիջոցների 5100 հավատարմագրված ներկայացուցիչների եւ սեփական կոմունիկացիայի համար: Պետությունների եւ կառավարությունների ղեկավարների՝ Համբուրգ ժամանման հետ կապված կազմակերպչական ծախսերը 21.7 մլն եվրո են կազմել:

Հիշեցնենք, որ G-20-ի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 7-ից հուլիսի 8-ը Համբուրգում: Գագաթնաժողովը, որը Գերմանիայում եբեւէ անցկացված խոշորագույն միջոցառումներից մեկն էր, ուղեկցվել է լայնածավալ փողոցային բողոքի ցույցերով եւ բախումներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news