News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հրաժարվում է ամուսնու հետ համատեղ լուսանկարվել։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայի Փալմ Բիչի օդանավակայանում։  Համաձայն պրոտոկոլի՝ ամուսինները պետք է դուրս գան ինքնաթիռից եւ միառժամանակ սպասեն, որպեսզի լրագրողները հասցնեն լուսանկարել նրանց։

Կադրերում երեւում է, որ Մելանյան հեռու է կանգնում Թրամփից, չի տալիս նրան իր ձեռքը եւ արագ ուղղվում է դեպի մեքենան։ Թրամփը միայնակ ձեռքով է անում եւ մոտենում մեքենային։

Մելանյան մեկ անգամ չէ, որ ամուսնուն անհարմար դրության մեջ է դրել։ Այսպես, Հռոմ այցելության ժամանակ նա հրաժարվել էր բռնել ամուսնու ձեռքը, ապա նաեւ նույնը կրկնել Իսրայել ուղեւորության ժամանակ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ