News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը կոչ է արել եվրոպական իշխանություններին վերացնել ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին ստեղծված խոչընդոտները։ Այս մասին Հռոմի պապի հետ հանդիպման նախօրեին la Stampa պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 «Թուրքիան որպես թեկնածու կատարել է իր պարտավորությունները, սակայն մենք չենք կարող միայնակ շարունակել այս գործընթացը, ԵՄ-ն պետք է իր ներդրումն ունենա՝ սկսելով իր խոստումները կատարելուց»,-հայտարարել է նախագահը։

 «ԵՄ-ն արգելափակում է բանակցությունները եւ ակնարկում, որ առաջընթացի բացակայությունը կախված է Թուրքիայից։ Դա անարդար է։ Մենք ցանակնում ենք անդամակցել ԵՄ-ին»,-հայտարարել է Էրդողանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ