News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կիպրոսի գործող նախագահ, աջակողմյան «Դեմոկրատական հավաք» կուսակցության նախագահի թեկնածու Նիկոս Անաստասիադիսը հաղթել է նախագահական ընտրություններում, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարությունը ձայների 100 տոկոս հաշվարկից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ընտրությունների երկրորդ փուլում  Անաստասիադիսը հավաքել էր ձայների 55,99 տոկոսը, իսկ նրա հակառակորդ՝ ձախակողմյան ԱԿԵԼ կուսակցության թեկնածու Ստավրոս Մալասը՝ 44,01 տոկոս։

Քվերակությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 73,79 տոկոսը։ Նոր նախագահը պաշտոնը կստանձնի փետրվարի 28-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ