News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կոստա Ռիկայի նախագահական ընտրություններում քվեաթերթերի 58,4 տոկոսի մշակումից հետո հաղթող չի եղել: Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ով է անցել երկրորդ փուլ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես հայտնել է գերագույն ընտրական դատարանը, առաջատարը «Ազգային վերածնունդ» կուսակցության թեկնածու Ֆաբրիսիո Ալվարադոն է (25,55 տոկոս):

Երկրորդ տեղում է «Քաղաքացիական շարժում» կուսակցությունից Կառլոս Ալվարադոն (20,6 տոկոս), որն ավելի վաղ երրորդն էր:
«Ազգային ազատագրում» կուսակցությունից Անտոնիո Ալվարես Դեսանտին երկրորդ տեղից երրորդ է տեղափոխվել (19,21 տոկոս):

Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանար քվեների 40 տոկոսից ավելին: Հակառակ դեպքում անցկացվում է երկրորդ փուլ, որը նախատեսված է ապրիլի 1-ին, որին կմասնակցեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ