News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու քաղաքացու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. հունվարի 5-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-22:00-ի սահմաններում,  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վնասել է Արշակունյանց պողոտայում  կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմի հետեւի դռան ապակին եւ սրահից գողացել ավտոմեքենայի սեփականատիրոջ պայուսակը, որի մեջ եղել են անձը հաստատող եւ այլ փաստաթղթեր, բանկային քարտ, ձայնարկիչ, կանխիկ գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով եւ 324-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: 

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացու գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման փորձ:

Ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երեւում է, թե ինչպես է գլխարկով մի տղամարդ փորձում գործարք կատարել այլ քաղաքացու բանկային քարտով:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով, ավտոմեքենայից գողացված բանկային քարտը նրա մոտ հայտնվելու հանգամանքները պարզելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու  ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրվորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ավելի քան 10 մարդ տուժել է Չինաստանի հարավ-արեւմուտքում հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակումից. Xinhua
Տուժել է 10 մարդ...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Ամենաշատ