News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կարտոֆիլագործությունը մեզ համար կարեւոր ճյուղ է,  այն եկամտաբեր է, ունենք այս գործում  հմտացած  արտադրողներ,  եւ  մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարձրացնենք հայկական կարտոֆիլի մրցունակությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, հանրապետության մի շարք կարտոֆիլագործների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման մասնակիցները տեղեկացվել են, որ հայ-հոլանդական «Ագրիկո» ընկերության հետ համատեղ Գյումրիի սելեկցիոն կայանում իրականացվում են աշխատանքներ տեղական սերմնաբուծության զարգացման նպատակով:  Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ կարտոֆիլի  տնկանյութի սորտափորձարկման աշխատանքները կտեւեն մի քանի տարի, որից հետո հնարավոր կլինի պատասխանել հարցին` արդյոք  հնարավոր է տեղում սերմնաբուծություն զարգացնել եւ արտադրողներին ապահովել կարտոֆիլի տեղական տնկանյութով:

Կարտոֆիլագործներն առաջարկել են աջակցություն ցուցաբերել անձրեւային ոռոգման համակարգի ներդրման եւ  նորագույն գյուղտեխնիկա ձեռք բերելու հարցում` կարեւորելով այդ երկու գործոնների ազդեցությունն արտադրանքի ինքնարժեքի ձեւավորման  մեջ:

Նախարարը նշել է, որ քայլեր կձեռնարկվեն կաթիլային համակարգի ներդրման սուբսիդավորման պետական աջակցության ծրագիրն ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի տնտեսավարողները ցածր տոկոսադրույքով վարկեր կարողանան ստանալ նաեւ այդ համակարգը ներդնելու համար: Բացի այդ նշվել է, որ կարող են ժամանակակից գյուղտեխնիկա ձեռք բերել պետական աջակցության լիզինգի ծրագրի շրջանակում, ինչպես նաեւ օգտվել մեքենատրակտորային կայանի ծառայություններից, որը կստեղծվի առաջիկայում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ