Դամասկոսի Բաբ Թումա հայաշատ թաղամասի ականանետային ռմբակոծման հետեւանքով երկու հայ է վիրավորվել: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջին տեղեկացրել է Սիրիայի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմը: Վիրավորվել են քույր եւ եղբայր Լորիս եւ Հակոբ Դեմիրճյանները: Տեղի հայերի ջանքերով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ զինված խմբավորումները կրկին խախտել են Արեւելյան Գուտայի գոտում դեէսկալացման մասին համաձայնագիրը եւ գնդակոծել են Դամասկոսի բնակելի թաղամասերը, ինչի հետեւանքով մեկ կին է մահացել, եւս 3 մարդ վիրավորվել է:
Դամասկոսում հայ քույր ու եղբայր են վիրավորվել
Թեմա
Տեղադրություն




























