News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը սկսում է քննարկել վրացական ձեռնարկությունների հավատարմագրման հնարավորությունները, ինչի կապակցությամբ առաջիկայում ընթացակարգեր կսկսվեն: Բրյուսելում նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստորի միջեւ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

ԵՄ հավատարմագրման չափանիշների բավարարումը թույլ կտա վրացական ձեռնարկություններին իրենց արտադրանքը արտահանել ԵՄ շուկա: Հանդիպման ընթացքում վարչապետը եւ Եվրոպական հանձնակատարը խոսել են նաեւ Վրաստանի եւ ԵՄ միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրով նախատեսված հնարավորությունների օգտագործման մասին եւ շեշտել են այդ ուղղությամբ առկա առաջընթացը:

Առանձնահատուկ կերպով նշվել է Վրաստանի եւ Եվրամիության միջեւ աճող առեւտրային դինամիկան, մասնավորապես, այն փաստը, որ 2017 թվականի ընթացքում Վրաստանից արտահանումը դեպի ԵՄ երկրներ աճել է 13 տոկոսով եւ կազմել 647 մլն դոլար:

Ընդգծվել է ներդրումների տեսանկյունից դրական միտումը, ինչը արտացոլված է Եվրոպայից ներդրումների 6 տոկոս աճով: 2017 թվականին դրանք կազմել են 445 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էստոնիայի դեսպանը Գորիսում միացել է ԵՄ դիտորդական առաքելության պարեկային խմբին
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել դեսպանին...
Եթե հանկարծ ԵՄ-ն ասի՝ դուք վաղն արթնանում եք ԵՄ անդամ, Հայաստանի տնտեսությունը կոչնչանա. Արամ Մանուկյան
Անլուրջ է եւ թիթիզություն է անել հանրաքվե՝ ԵՄ անդամակցության հարցով...
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը չի լինելու. ժողովրդին պատրանքներով են կերակրում. Արամ Մանուկյան
ԱՄՆ-ն մեզ օգնել է անկախության առաջին տարիներին տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի շատ, քան հիմա է...
ԵՄ որոշումները նշանակալի առաջընթաց են ԵՄ-ՀՀ հարաբերություններում. Կիպրոսի ԱԳՆ
Կիպրոսը կշարունակի աշխատել ԵՄ գործընկերների հետ՝ միտված Հայաստանի հետ...
Հունաստանի ԱԳ նախարարությունը պատմական է համարել ՀՀ վերաբերյալ ԵՄ-ի որոշումը
Հունաստանը ողջունում է ԵՄ-ի պատմական որոշումը՝ Հայաստանին օգնություն...
Լեհաստանը բացառել է Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին՝ մինչև Կիևը չընդունի Վոլինի ջարդերի համար իր մեղքը
Ուկրաինան հիշում է պատմությունը և պատրաստ է երկխոսության, սակայն Վարշավան Վոլինի ջարդերի հարցում պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ