News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լոռու մարզի Դեբեդ համայնքում գայլերի հարձակման հերթական դեպքն է տեղի ունեցել: Փետրվարի 1–ին գայլերի հարձակումից ձի է տուժել: Անասնատեր Պարույր Մարտինյանը «Փաստ»–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ձին գոմից ընդամենը 30 մետր հեռավորության վրա է գտնվել:

«Գյուղի վերջին տան մոտ է եղել կենդանին, գայլերն արդեն գյուղ են մտնում»,– ասաց նա:

Դեբեդի բնակիչը առաջին անգամ չէ, որ տուժում է գայլերի հարձակումից: Նախորդ տարի 5 անասուն է կորցրել:

«Վերջին 7 ամսվա ընթացքում ինձանից 5 անասուն է պակասել: Այս ձին մոտ 350000 դրամ արժեք ուներ: Հղի էր, մի ամիս հետո պետք է քուռակ ունենար»,– հայտնեց գայլերի հարձակումից տուժած գյուղացին:

Գրեթե ամեն օր գայլերի հարձակման դեպք է գրանցվում այստեղ, ինչի հետեւանքով այլեւս չկա մի բնակիչ, որ տուժած չլինի:

«2 օր առաջ էլ են ձիերի վրա հարձակվել»,– դժգոհեցին դեբեդցիները:

Սա այս տարվա արդեն 7–րդ նման դեպքն է: Նախորդ տարիներին եւս գայլերը բավականին վնասներ են հասցրել գյուղացիներին: Եղանակային բարենպաստ պայմանների հետեւանքով անասունների մեծ մասն այս օրերին արոտավայրերում են գտնվում եւ հայտնվում գայլերի թիրախում:

Գայլերի հարձակումից տուժած գյուղացիները որեւէ փոխհատուցում ստանալու խնդրանքով պատկան մարմիններին չեն դիմել: Նախորդ տարիներին էլ գայլերի ու բնական աղետների հետեւանքով գյուղացիները զգալի ֆինանսական կորուստներ են ունեցել, սակայն,փոխհատուցում չի եղել:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ