News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան Իվ Լե Դրիանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համար համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին խստորեն հետեւելու օգտին են արտահայտվել:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նախարարների հեռախոսազրույցի ժամանակ միջազգային օրակարգով կարծիքների փոխանակումը կենտրոնացած էր Սիրիայի հիմնախնդրի վրա: Երկու կողմերը նշել են, որ  ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա հակամարտության կարգավորմանն այլընտրանք չկա:

Լավրովն իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է այս տարվա հունվարի 30-ին Սոչիում կայացած սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքների մասին:

ՌԴ նախարարը շնորհակալություն է հայտնել Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակցին Սոչիի կոնգրեսին ուղարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ