News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ արդարադատության նախարարությանն առընթեր Օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնում:

Հովակիմյանի թեկնածությունը կքննարկվի Սենատում: Եթե նրա թեկնածությունը հավանություն ստանա, նա Հանձնաժողովի հանձնակատարը կդանա մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:

Պատրիկ Հովակիմյանը Քալիֆորնիայի Հարավային շրջանի դատախազի օգնականն է, նա զբաղվում է կոռուպցիայի հետ կապված գործերով: Նախկինում իրավաբանական պրակտիկա է անցել Latham & Watkins LLP միջազգային իրավաբանական ընկերությունում եւ աշխատել է ԱՄՆ Վերաքննիչ դատարանում: Հովակիմյանը իրավաբանության դոկտորի աստիճան է ստացել Սթենֆորդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ