News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է «Մուդիզ» (Moody`s Investors Services) միջազգային վարկանիշային կազմակերպության   նախագահի  տեղակալ Մարտին  Փեթչի  գլխավորած  պատվիրակությանը, որը Հայաստանում է մեր երկրի սուվերեն վարկանիշի հերթական վերանայման գործընթացի շրջանակներում:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել  կազմակերպության  առաքելությունն ու առկա փոխգործակցությունը, հյուրերի խնդրանքով ներկայացրել էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող բարեփոխումները,  զարգացման հիմնական ցուցանիշներն ու հեռանկարները:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է հանքարդյունաբերության ոլորտում իրականցված աշխատանքներին, մասնավորապես՝  երկրաբանական ֆոնդի թվայնացման եւ էլեկտրոնային հարթակներում  տեղեկատվության  հասանելիության ապահովման, փոքր  հանքերի  կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված  ծրագրերին, ինչպես նաեւ ներկայացրել ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու քաղաքականության առաջնահերթությունները:

Խոսելով տարածաշրջանային ինտեգրման շրջանակներում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերի մասին՝ նախարարը նշել է, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր բարձրավոլտ գծի կառուցումը եւ համակցումը  Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի եւ Վրաստանի, ապա նաեւ Ռուսաստանի հետ։

Աշոտ Մանուկյանը զրուցակիցներին է ներկայացրել  նաեւ վերկանագնվող  էնեգետիկայի բնագավառում իրականացվող նախագծերը, մասնավորապես՝ «Մասրիկ-1»  արեւային ֆոտովոլտային կայանի եւ  «Շնող»  ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:

Հանդիպման ավարտին՝ Մարտին  Փեթչը շնորհակալություն  է հայտնել նախարարին՝ ոլորտի բնութագրիչները հանգամանալի ներկայացնելու համար եւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միլլեր․ «Հյուսիսային հոսք-2» գազատարը մինչեւ վերջ կկառուցվի
200 կմ արդեն կառուցել ենք, մնացածն էլ կկառուցենք․․․
Հայաստանում էկո-թրենդը զարգանալու բոլոր նախադրյալներն ունի. SHTIGEN ընկերության տնօրեն
Հայաստանում հելիոտեխնոլոգիայի կայուն զարգացման համար բավական չէ պարզապես դրամաշնորհ ստանալ, անհրաժեշտ է, որպեսզի դրանք շահութաբեր լինեն...
Հայաստանը հնարավորություններ կստեղծի վերականգնվող էներգետիկայի ոլորտում օտարերկրյա ներդրումների ներգրավման համար
Վերջին տարիներին արեւային լուսավոլտային տեխնոլոգիաների գները զգալիորեն նվազել են, ինչի շնորհիվ արդյունաբերական նշանակության նման...
Էներգետիկ հանգույցի կարգավիճակը Հայաստանի համար լայն ներդրումային հնարավորություններ կստեղծի. Բաղրամյան
«Միջազգային ֆինանսական կազմակերպությունների օժանդակությամբ համակարգային նշանակության բարձր լարման էլեկտրակայանները գրեթե...
Ներդրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախագծերի նկատմամբ. Գ. Բաղրամյան
Նա նաեւ տեղեկացրել է, որ «Էներգետիկայի շաբաթ 2018»–ի շրջանակներում նախատեսված է այց այն տարածքներ, որտեղ նախատեսված է արեւային կայանների կառուցումը վերոհիշյալ 5 նախագծերով...
EBRD-ն հետաքրքրված է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հատվածում նոր նախագծերով
Հայաստանի հետ EBRD-ի համագործակցության առանցքներից մեկն է էներգետիկ հատվածը…
Partner news