News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս ձերբակալված և կալանավորված ալավերդցի Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը վստահեցնում է, որ առաջիկայում լուրջ փաստեր կհրապարակի, որով կարդարացնի իր պաշտպանյալին․ «Վահագն Աբգարյանը անմեղ է, և ես դա կապացուցեմ»:

Փաստաբանը նշեց, որ այս ամբողջ աժիոտաժի իմաստն այն է, որ Քննչական կոմիտեն ցույց տա, թե հանցավոր խմբավորում է բացահայտել։

Ճարոյանը նշեց նաև, որ Վահագնի հայրը լուրջ կասկածներ ունի ԱԱԾ-ի կողմից իրականացված երկու գաղտնալսումների մասին, որը, ըստ էության, մեղադրյալի և նրա ծնողների միջև հեռախոսային խոսակցությունն է, սակայն ձայնագրության մեջ ներկայացված անձը Ալավերդցի Վահագի հայրը չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ֆոտոռեպորտաժներ