News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահի հեռավոր զարմիկին սպանել են Մեխիկո նահանգի Ատլակոմուլկո քաղաքում:

Proceso պորտալի տեղեկություններով՝ Մասիմինո Մոնտիել Պենյային գնդակահարել են կիրակի գիշերը, երբ նա դիմադրել է ավազակներին, որոնք փորձել են փողոցում առեւանգել նրա մեքենան: Նրա մարմինը ոտքերի եւ որովայնի հատվածներում հրազենային վիրավորումներով գտել են մեքենայի մոտ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, ինքը Մեքսիկայի նախագահը ազգականի սպանության կապակցությամբ հանդես չի եկել:

2017 թվականին Մեքսիկայում գրանցվել է վերջին 2 տասնամյակում սպանությունների ռեկորդային մակարդակ՝ 29 հազարից ավելի: Սա մեծապես պայմանավորված է թմրակարտելների պատերազմի սրմամբ, որոնք պայքարում են ԱՄՆ թմրանյութերի տարանցման տարածքների վերահսկողության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ