News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Philippine Daily Inquirer» թերթը հրապարակել է երկնքից արված լուսանկարներ, որոնցից կարելի է հետեւել, թե ինչպես է Չինաստանը շարունակում Հարավ-չինական ծովի արհեստական կղզիների ռազմականացման գործընթացը:

Ֆիլիպինների ու Վիետնամի միջեւ վիճելի տարածք համարվող Սփարթլի արշիպելագի լուսանկարներն արվել են անցած տարվա հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Մի քանի լուսանկարներում ներկայացված են բեռնատար նավեր եւ մատակարարման նավեր, որոնք շինարարական նյութեր են մատակարարում Չինաստանի կողմից վերահսկվող կղզիներին:

Մյուսներում երեւում են թռիչքուղիներ, հսկիչ աշտարակներ, ուղղաթիռային հարթակներ եւ Չինաստանի կողմից խութերի վրա կառուցված բազմաբնակարան շենքեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ