News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային Ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր մտահոգությունը հայտնեց «Աշտարակ կաթի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշենք, որ «Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն այսօր հայտարարել էր, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն փորձում է գումար շորթել 240 մանրածախ տնտեսվարողներից եւ հայց է 240 տնտեսվարողների դեմ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախորդ տարի դեռ «Աշտարակ կաթ» ընկերության սնանկության հետեւանքով աշխատավարձեր չստացածների խնդրով դիմել էր վարչապետին։ Վարչապետը նշել էր, որ հարցը կարող է լուծվել միայն սնանկության գործընթացի ընթացքում։

«Բայց առաջացել է եւս մեկ ուրիշ խնդիր։ Նախկին «Աշտարակ կաթի» առաքիչներն արդեն գրավոր կերպով արձանագրում են, որ մի քանի հարյուր փոքր եւ միջին ձեռնակատերեր գնված ապրանքների դիմաց վճարել են, բայց հիմա ընկերության սնանկության կառավարիչը դատի է տվել ձեռնակատերերին՝ պահանջելով վճարել դրանց դիմաց»,-ասաց նա։

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանելով Փաշինյանի հարցին, նշեց, որ հարցը հնարավոր է լուծել միայն դատական գործընթացի շրջանակում. «Եթե սնանկության կառավարիչը դիմել է հայցով, ուրեմն ուներ հիմք»։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Կառավարությունն իր ծրագրի մեջ ունի փոքր եւ միջին բիզնեսը զարգացնելու առաքելություն եւ Կառավարության ուշադրությունը սեւեռեց խնդրի շուրջ, որպեսզի հոնքի տեղը աչքն էլ չհանեն։

Տպել
Ամենաշատ