News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
405.93
EUR
394.24
RUB
7.12
Տեսնել լրահոսը

Վրաստանում արտադրվող ինքնաթիռների մասերը ձեռք կբերեն ավիացիայի արդյունաբերության այնպիսի հիմնական խաղացողներ, ինչպիսիք են Boeing-ը, Airbus-ը եւ Bombardier-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի Գործընկերային հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձեն: Նրա խոսքով՝ Boeing ընկերության հետ պայմանագիրն արդեն կնքվել է, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Քաղաքացիական ինքնաթիռների մասերի արտադրության գործարանի շինարարությունն ավարտվում է, այն սկսվել էր 2015 թվականի սեպտեմբերին Գործընկերության հիմնադրամի եւ Իսրայելի Elbit Cyclone ընկերության հետ համատեղ:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հարակից տարածքում կառուցվում է բարձր տեխնոլոգիական գործարան: Գործարանը քաղաքացիական ինքնաթիռների մասեր կարտադրի, այդ թվում ` դռներ, աերոդինամիկ մակերեսներ, գլխավոր վահանակներ եւ օդանավի այլ մասեր:

Նախագծի արժեքը 85 մլն դոլար է: Ձեռնարկությունում արտադրված 100 տոկոսանոց արտադրանքը կարտահանվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ