News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական, դատավարական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ հանցավոր սխեմաներում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձանց շրջանակը պարզելու եւ նրանց արարքներին իրավական գնահատական տալու նպտատակով:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ Կամո Փիրուզյանին սպանելու փաստի առթիվ իր վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կասկածանքով, 07.02.2018թ. ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վարչության ծառայողը:

Արդեն տեղեկացվել է, որ Վ.Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար սույն քրեական գործի շրջանակում նախօրեին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեիմեկ այլ ծառայողի, ում նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Ամենաշատ